«Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թույլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ 5000-ից ավելի զոհեր ես տվել։
Լավ ապրել հնարավոր չէ, եթե քո հայրենիքի մի մեծ, թանկ հատված աչքիդ առաջ քանդում են։
Լավ ապրել հնարավոր չէ, երք Բաքվում դատում են քո հայրենակիցներին։ Ինչքան էլ փող աշխատես ու ինչքան էլ կուշտ լինես, երբ քո արժանապատվությունը ստորացնում են, հնարավոր չէ լավ ապրել։
Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի։ Նորմալ մարդը չի կարող լավ ապրել այս պայմաններում։ Դա ամեոբայի երջանկություն է։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ ամբողջ Հայաստանով եռագույն դրոշով հազարավոր շիրիմներ են։
Եվ վերջապես, քանի որ կրթվելը հիմա նորաձև է ու աստիճանաբար սկսում ենք առնչընվել ժամանակակից աշխարհի տենդենցներին, ապա արժի հիշել, որ զարգացած հասարակությունները հասել են այն գիտակցության, որ լավ ապրելն ու երջանիկ լինելը փողը չէ պայմանավորում։ Մարդիկ չեն ուզում շատ փող ունենալ, այլ՝ առողջ միջավայր, սոցիալական երաշխիքներ, սոլիդ իշխանություն, ինքնադրսևորվելու հնարավորություններ, ամեն օր պատերազմ չունելու հնարավորություն։
Կան երկրներ, որտեղ շատ փող ունենալը ամոթ է։ Կան երկրներ, որոնք սահմանափակում են շատ փող ունենալու հնարավորությունը, օրինակ՝ մեր սիրելի Ֆրանսիան։
«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով, որոնք հայ ժողովրդին ասելու այլ բան կունենան ու Հայաստանին սազող գաղափարներով կգան իշխանության»:

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
1800:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
42Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
55Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
70Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
78Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
73Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
64Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
185Երեկ, 20:24