Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
![]() 380 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։ Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։ Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ: 2025 թվականի ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդի՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին հատկացումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով: Դեֆիցիտը 609 մլն դրամ է, իսկ հավաքագրված հարկերը պակաս են 200 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով՝ սա ռիսկ է, որի համար կա պահուստային ֆոնդ, սակայն պահուստային ֆոնդը գրեթե 8 անգամ քիչ է պահանջվող գումարից։ Սա ևս մեկ ապացույց է, որ Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
43302:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
60500:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
76600:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
530Երեկ, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
292Երեկ, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
652Երեկ, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
93508.03.2026, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
76306.03.2026, 00:48

