Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան «ֆեյք»-ը»․ Սամվել Ֆարմանյան

«Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան «ֆեյք»-ը»․ Սամվել Ֆարմանյան
102
Այսօր, 09:30

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան fake-ը: Եթե մի բանով Հայաստանն այսօր աշխարհում առաջինն է, այն է, որ ունենք մոլորակի ամենաֆեյք իշխանությունը:
Ասում են ժողովրդավար են՝ ֆեյք է: Ասում են մարդու իրավունքներ՝ ֆեյք է: Ասում են արևմտամետ են՝ ֆեյք է: Ասում են հակառուս են՝ ավելի ֆեյք է: Ասում են հեղափոխական են՝ ֆեյք է: Ասում են կոռուպցիայի դեմ են պայքարում՝ ավելի ֆեյք է: Ճամփա են սարքում՝ ֆեյք է: Ասում են հրապարակային են՝ ավելի ֆեյք է: Ընտրություն ու փրայմըրիզ են անում՝ ֆեյք է: Սիրում ու խոնարհվում են՝ դիփ ֆեյք է: Կրթվում են՝ ֆեյք է, հերոս են որակում մեկին՝ էլ ավելի ֆեյք է: Ասում են խաղաղություն՝ ֆեյք է: Բարեփոխումներ՝ ավելի ֆեյք է: Գովում են իրենք իրենց տարբեր հարթակներում՝ ֆեյք ու ֆեյք է:
Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ: Սիմվոլիկ է շատ, որ իշխանության գալն էլ սկսվեց Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկով ու ֆեյք Մոնթե-Նիկոլին ֆեյսբուքյան տասնյակ հազարավոր ֆեյքերի աջակցությամբ:
Միայն մի բան կա, որ իսկապես ֆեյք չեն՝ անհատակ անբարոյական են, ծայրահեղ ստախոս, անգրագետ ու աներևակայելիորեն զզվելի: Ու դա իսկապես ֆեյք չէ»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան