«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան

«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը խոսակցությունների մակարդակից տեղափոխվել է գործնական փուլ, անցած տարի տրվեց այդ գործընթացի պաշտոնական և գործնական փուլի մեկնարկը»,- այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է, առաջիկա ամիսներին առաքելություններ պետք է այցելեն Հայաստան։
«Ակնկալվում է, որ գարնանը եվրոպական կողմը մեզ կփոխանցի ԵՄ - Հայաստան գործողությունների ծրագիրը, որը չբանակցվող փաստաթուղթ է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը ներառում է բազմաթիվ ոլորտներ՝ միգրացիա, ապաստանների տրամադրում, կենսաչափական անձնագրերի ներդրում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն։
«ԵՄ-ի գործընկերները կառաջարկեն բաղադրիչներ, և ՀՀ-ի կողմից բավարարելու դեպքում խոսակցությունն ավելի դրական լույսի ներքո կընթանա»,- ասաց Սարգսյանը։
Ե՞րբ կարելի է ակնկալել վիզային ռեժիմի ազատականացում․ այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Սա գործողությունների ծրագրից բխող պրոցես է, և որևէ մեկը չի կարող կոնկրետ ժամկետներ հնչեցնել: Բայց կա կառավարության կամքը և վճռականությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և թիրախային իրականացնելու ծրագրի բոլոր բաղադրիչները, մի շարք միջոցառումներ արդեն իսկ իրականացված են»։

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
11001:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
10600:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
10900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
11400:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
92Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
91Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
124Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
92Երեկ, 22:36