«Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի»․ Էդուարդ Հակոբյան

Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: Այս մասին 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում՝ մարզային այցերով: ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել: Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն:
«Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն»,- նշեց Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տրանսֆերտները հարկվելու են՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
38713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
114313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
44412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
43612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31812.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
122311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35411.08.2026, 16:54