«Փաշինյանն օրինականացնում է հիվանդ տղաներին բանակ զորակոչելը»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 303 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 00:06 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը։ Առողջական խնդիրներից բողոքող զինվորը, որպես կանոն, համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են՝ որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։ Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձե՛ր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։ Դուք ի՞նչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն։ Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում, ո՛չ Փաշինյանը և ո՛չ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

Իրավիճակը՝ Մեղրու լեռնանցքում (տեսանյութ)
2214:18
Փարաքարում ջրի տակ հայտնված մեքենայից դուրս են հանել կնոջը (տեսանյութ)
11314:00
«Ժողովուրդն իրենցից զզվում է, մեզ՝ սիրում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8013:54
«Տեղեկատվությունը սուտ է»․ Նազելի Բաղդասարյան
9713:36
Իրավիճակը՝ Սիսիանի ճանապարհներին (տեսանյութ)
6213:00
Անի Խաչատրյանն առաջարկեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագիծը հանել օրակարգից (տեսանյութ)
13512:42
«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
12012:36
«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան
12712:24
