«Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները»․ Նիկոլ Փաշինյան
![]() 270 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 12:06 «Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս որոշման իմաստն այն է, որ արխիվացվեն այն հետազոտությունները, որոնք արվում են երեխաներին կյանքի ընթացքում։ Այն թույլ կտա, որպեսզի 17 տարեկանում, եթե հանկարծ Աստված չանի, գուցե ոմանց ընկալմամբ՝ Աստված տա, հիվանդություն ի հայտ գա, որը ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենաք նայել՝ էդ ո՞նց եղավ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»,- Կառավարության նիստի ժամանակ նոր ընդունվող որոշման հակիրճ նկարագիրը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով բացատրել, թե բանակից ազատման պատճառով ինչպիսի սոցիալ-հոգեբանական խնդիրներ են առաջանում․ «Բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերն ամբողջությամբ չենք գիտակցում․․․Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները, բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, ստեղծարար աշխատանքային։ Աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները»,- ասաց Փաշինյանը՝ երևույթը կապելով հենց տղաներին բանակից ազատելու, վաղ տարիքում նրանց հոգեբանությունը դեֆորմացնելու և բամբակի մեջ պահելու հետ։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
