«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան
![]() 336 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 00:48 Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ՆԳՆ նախարար աղջիկը ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու. դա Ազգային գվարդիային կոշտ՝ այդ թվում մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորություններ տրամադրում/ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը: Գվարդիայի ձևավորման հարցում տարիներ շարունակ ՀՀ-ն բոլոր փուլերում համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, ուժի կիրառման նորմատիվի փոփոխությունը մոտավորապես սա է լինելու. եթե ոստիկանը/գվարդիականը ինչ-որ դեպքում (կենցաղից մինչև քաղաքկան միտինգ), այդ թվում՝ բողոքի ակցիաների, քաղաքացիական ակցիաների կամ, ասենք, միտինգի ժամանակ քաղաքացուն մեկ անգամ որևէ պահանջ է ներկայացնում, ու եթե քաղաքացին որևէ պատճառով դա միանգամից չի կատարում, գվարդիականը լիազորված է անմիջապես զենք կիրառել: Սա նաև ամերիկյան ստանդարտ է: Սրանով ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է, երբ հասկացավ, որ որևէ մեկը արտաքին խաղացողներից իրենց անձնական անվտանգության երաշխիքներ չի տրամադրելու: Ի դեպ, Ազգային գվարդիան լիարժեք գործարկվելու է 2025-ի սեպտեմբերից: Ավելին՝ ընտրական օրենսգրքի՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները եթե ընդունվեն, իսկ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ դրանք չեն ընդունվի, ՀՀ-ում գործնականում հնարավոր չի լինի իշխանություն փոխել: Հիշեք, մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքը ամեն բան անելու է, որ ցմահ իշխանության լինի. դա շատ տրամաբանական է ու ակնհայտ: Այն, ինչ պետք է աներ չիշխանությունը խնդիրը լուծելու համար տարիներ առաջ, ու ի դեպ, կարող էր, նա այլևս չի կարողանալու անել. սա էլ լավ արդարացման պատճառ է դառնալու: ՀՀ-ում ընտրություններով գործնականում հնարավոր չէ իշխանություն փոխել, և դա շատ ակնհայտ իրողություն է: Ի դեպ, մի բան էլ ու վերջ. ՀՀ գործող իշխանությունները նպատակ ունեն, որ ՀՀ-ից ահռելի արտագաղթ լինի, որպեսզի հեշտ կարողանան երկիրը իրենց տակ պահեն, սպասվող ադրբեջանցիների հոսքերի ժամանակ դիմադրությունը սուր չլինի: Քիչ մարդ - քիչ խնդիրներ: Հենց այդ պատճառով են նաև կյանքի պայմանների նման վիճակ, ինստիտուցիոնալ քաոս ապահովում՝ մի մասը նաև օտար պետությունների անմիջական պահանջով: Ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների հետազոտություններով՝ հայ հանրույթի դիմադրության շեմը աննկարագրելի իջել է, և դրա մասով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ ոչ իշխանական ճամբարում իրենց համար անհրաժեշտ վիճակ ապահովելու համար: ՀՀ-ի մասով կա որոշում, և այն հենց հիմա իրականացվում է, սակայն միանշանակ կա նաև հնարավորություն իրավիճակը փոխելու: Եվ դա որևէ կերպ կապ չունի ձեզ հայտնի ուժերից որևէ մեկի հետ: Եվրասիական տարածաշրջանում և Հվ.Կովկասում անձնական հարաբերություններն ու վստահությունը շատ ավելի կարևոր են ցանկացած պայմանագրերից: ՀՀ-ում սա իբր չհասկացան: Այ էսպիսի բաներ: Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում»: Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան |

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան
9202:06
«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան
13301:06
Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները
19200:52
«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ)
22000:44
«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան
15200:29
«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 23:54
«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան
149Երեկ, 23:48
«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
171Երեկ, 23:30
