«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն օր հատվածաբար իրականացվում են բողոքի ակցիաներ։ Մի օր՝ Սարյանի փոստի աշխատակիցները, հաջորդ օրը՝ մսավաճառները, տաքսու վարորդները, «Նուրբ օրգանական քիմիայի» ինստիտուտի աշխատակիցները, հետո՝ մանկավարժները, հաջորդ օրը՝ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցները, սուրճի ապարատների սեփականատերերը, անհատ քաղաքացիներ, Ոսկու շուկայի աշխատակիցները, այսօր էլ նորակառույցների սեփականատերերը, շարքը շարունակելի է։ Ցավալի է, որ այս բոլոր բողոքները լուծում չեն ստանում։ Սա նշանակում է, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում պետության և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարումը ձախողել են։
Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել, որովհետև ամեն նոր օր նորովի խնդիր են առաջացնում քաղաքացիների համար։ Այս իշխանության հեռացումն է միակ լուծումը, իսկ դրան հասնելու համար վերոհիշյալ բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է համատեղ կազմակերպված դուրս գան պայքարի, որ իրավիճակը կարողանանք փոխել։ Հակառակ պարագայում ստացվում է, որ ամեն օր բողոքողներ կան, ովքեր 30-40 հոգով չեն կարող ոչնչի հասնել, բայց միավորելով իրենց բողոքի ձայնը՝ կկարողանան արմատախիլ անել հային ոչ վայել էս խայտառակ իրավիճակը»։

Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
3108:24
«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
8800:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
11200:30
Հաստատվել են 2026թ․ 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
88Երեկ, 23:42
Գյումրիում հորդառատ անձրևից հետո փողոցները հեղեղվել են (տեսանյութ)
92Երեկ, 22:54
Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
156Երեկ, 19:39
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին
84Երեկ, 19:18
«Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել»․ Լևոն Ազիզյան
76Երեկ, 18:00