«Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով։
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Պեզեշկիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով:
Իրանում բնական գազի պահանջարկը տարեցտարի աճում է։ Չնայած տարեկան մոտ 260 մլրդ խմ գազի արդյունահանմանը, Իրանը բախվում է գազի ներքին պակասորդի խնդրի հետ՝ սպառման շարունակական աճի պատճառով։
Սակայն ռուս-իրանական գազատարը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այն կարևոր քայլ է բազմաբևեռ էներգետիկ աշխարհակարգի ձևավորման գործում։ Ռուսաստան-Իրան գազատարը հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի, Իրանի, Կատարի և Թուրքմենստանի (համաշխարհային արդյունահանման ավելի քան 50%-ը) մասնակցությամբ գազային խաբի ստեղծման շուրջ բանակցությունների լույսի ներքո։
Նման մեգանախագծերի իրականացման ֆոնին Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում։ Պոտենցիալ շահավետ աշխարհագրական դիրքը մնում է չիրացված՝ արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով, հատկապես «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային երթուղու մասով, որը, ինչպես տեսնում ենք, գնալով տեղափոխվում է Ադրբեջանի տարածք»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
244Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
258Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
24217.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
24717.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
32616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
32816.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
26616.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
25816.09.2026, 13:18