Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Քանի դեռ Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ աշխատող որևէ մեկը պատիժ չի ստացել, ամեն բան շարունակվելու է»․ Ալեն Ղևոնդյան

«Քանի դեռ Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ աշխատող որևէ մեկը պատիժ չի ստացել, ամեն բան շարունակվելու է»․ Ալեն Ղևոնդյան
141
Երեկ, 17:54

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի դեռ հայի ու Հայաստանի, ԼՂՀ-ի դեմ աշխատող որևէ մեկը անձնական պատիժ չի ստացել իր արածների համար, ամեն բան շարունակվելու է էլ ավելի մեծ թափով:
Մնացյալը ռոմանտիզմ է, PR կամ լոլոներ:
Էս ա առաջին օրվանից:
Մի բան էլ մոռացա ասել. երբ ասում եք Աստված կպատժի, ոչ մեկը իր արածը չի վայելի ու նման բաներ, նախ՝ Աստծուն մի՛ խառնեք ձեր/մեր անելիքներին, դա ձեր դատողությունների տիրույթը չէ, հաջորդը՝ հավատացե՛ք, կյանքը ցույց է տալիս, որ անողները, դրանց սերունդները լավ էլ մարսում են հայի ու ՀՀ-ի դեմ իրենց արածները»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան