«Ուշագրավ է, որ միջադեպը գրանցվում է ռուս-իրանական պայմանագրի ստորագրումից մեկ օր անց». Հակոբ Բադալյան
![]() 350 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 22:27 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Թեհրանում տեղի է ունեցել հրաձգություն Գերագույն դատարանի շենքում, որի հետևանքով սպանվել է Իրանում հայտնի երկու դատավոր: Իրանում, իհարկե, տեղի են ունեցել ավելի ողբերգական իրադարձություններ, ահաբեկչություններ կամ սպանություններ, որոնցում հաճախ դիտարկվել է արտաքին ձեռք: Վերջին աղմկոտը, օրինակ, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալությունից ընդամենը ժամեր անց ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն էր Թեհրանի իր հյուրանոցային կեցավայրում, որը ժամանել էր երդմնակալությանը մասնակցելու համար: Այսօր տեղի ունեցածն ահաբեկչությո՞ւն է, թե՞ այլ մոտիվներ կան, դեռ մանրամասներ շատ հայտնի չեն, սակայն միանգամից ուշադրություն է գրավում այն, որ աղմկոտ այդ միջադեպը գրանցվում է Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական համապարփակ գործընկերության պայմանագրի ստորագրումից մեկ օր անց: Ընդ որում, այդ առնչությամբ արժե նկատել նաև, որ պայմանագիրը իր մեջ ներառում է նաև ներքին իրավիճակներին առնչվող դրույթ: Մասնավորապես, դրանում նշվում է, որ պայմանագրի կողմերը ապահովում են փոխգործակցություն հասարակական կարգի պահպանության և հանրային անվտանգության, ինչպես նաեւ կարևոր պետական օբյեկտների պահպանության և զենքի շրջանառության հանդեպ պետական վերահսկողության հարցում: Ըստ էության, այս դրույթը թերևս հենց «այն մասին» է, ինչ, օրինակ տեղի է ունեցել Իրանի Գերագույն դատարանում: Ընդհանրապես, շատ է խոսվում Իրանի ներքին խոցելիության մասին: Եվ իհարկե այդ առնչությամբ կան ոչ միայն խոսակցություններ, այլ նաև որոշակի պարբերականությամբ բռնկվող օրինակներ: Ի՞նչ է նշանակում ռուս-իրանական պայմանագրում վերը նշածս դրույթն ու դրա շուրջ փոխգործակցությունը: Ի՞նչ մեխանիզմներ են այդտեղ դիտարկվում: Արդյո՞ք «պետական օբյեկտների պահպանության» թեման այն մասին է, որ Ռուսաստանը որոշակի դեր ստանձնի Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության հարցում, այդ թվում գուցե միջուկային սպառազինության պահպանության օբյեկտների: Իսկ, ընդհանրապես արդյո՞ք Իրանը Մոսկվային կներգրավի, այսպես ասած, ներքին անվտանգության բարձրացման հարցերում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
