«Ադրբեջանը պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»․ «Ամնեսթի ինթերնեյշնլ»
133 Երեկ, 22:58 Արձագանքելով Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ահազանգին և դատավարության մեկնարկին, «Ամնեսթի ինթերնեյշնլ» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է․ «Ադրբեջանի Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»: «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ դատի են տվել Ռուբեն Վարդանյանին՝ պատասխանատվություն ապահովելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում», - ասել «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը: Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ներառում են կալանքի ժամանակ վատ վերաբերմունք, կեղծված գործի նյութեր ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկվելը։ Մարի Ստրութերսն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները «պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են, որ մեղավոր են»: «Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ և համապատասխան ժամանակ ու հնարավորություն տրամադրեն նրա պաշտպանությունը նախապատրաստելու համար: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին, որպեսզի ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և արդարությունը»,- ասել է Ստրութերսը։ |
«Պետքարտուղարությանը կոչ եմ անում Մագնիտսկու ակտ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ». Դինա Տիտուս
7702:1236 ժամ ջուր չի լինի Արարատի մարզում
12400:48«Ադրբեջանը պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»․ «Ամնեսթի ինթերնեյշնլ»
131Երեկ, 22:58«Արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ»․ Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
134Երեկ, 21:49«Տեսնես մի օր մենք ճապոնացիների պես կարգապահ կլինե՞նք»․ Լևոն Ազիզյան
145Երեկ, 21:28«Կրկին դավադիր փոսեր՝ «դատավարություններ» Բաքվում և Երևանում»․ Վահե Սարգսյան
142Երեկ, 20:36«Թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն (լուսանկար)
126Երեկ, 19:48«Բաքվի դատախազությունը հանցագործություն է համարում Արցախի գոյությունը»․ Մեսրոպ Առաքելյան
165Երեկ, 19:12