«Կրկին դավադիր փոսեր՝ «դատավարություններ» Բաքվում և Երևանում»․ Վահե Սարգսյան
136 Երեկ, 20:36 Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1915 թ. Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից՝ քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար Հայկակ Կոսոյանը 1921 թ. Փետրվարյան ապստամբության մասին իր սահմռկեցուցիչ հուշագրության մեջ նկարագրում է ազգուրաց բոլշևիկ Ավիս Նուրիջանյանի գլխավորությամբ հայ չեկիստների, թաթար մսագործների դաժան գործողությունները բանտարկված հայ գործիչների հանդեպ, որոնց մեջ էին Նոր Բայազետի սահմանապահ զորքերի հրամանատար Համազասպ Սրվանձտյանցը (կացնահարվել է հայ չեկիստների ու թաթար մսագործի ձեռամբ՝ իր կացնով), ՀՀ բանակի դերակալ գեներալ, Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Նիկ. Ղորղանյանը (գնդակահարվել է հայ չեկիստների ձեռամբ), Հովհ. Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Ավետիք Սահակյանը և այլք: Երբ արդեն ազատագրվել էր Երևանն ու բանտից դուրս էին գալիս գործիչները, Հայկակ Կոսոյանը քարանում է՝ տեսնելով Երևանի բանտում վաղօրոք փորված փոսերի մեջ կացնահարված ու գնդակահարված ընկերների դիակները ու գրում, որ ինքը կյանքում երկրորդ անգամ է տեսնում նման փոսեր. մեկը՝ Վանում, փորված թուրք ասկյարների ձեռամբ, մեկը՝ Երևանում՝ փորված հայ բոլշևիկների ձեռամբ: Ավարտում է գիրքը հետևյալ կերպ՝ երբ ես դուրս էի գալիս բանտից, կարծես կացնահարված ընկերներս գոռացին՝ ինչո՞ւ մեզ չօգնեցիք այն զարհուրելի գիշերը, երբ... Անգամ բանտի քարերն էին աղաղակում.... Ես հանցավոր էի... Ավելի քան 100-տարի անց երկու դավադիր փոսեր («դատավարություններ»)՝ Բաքվում և Երևանում, մեկը՝ կրկին թուրք բաշիբոզուկի ձեռամբ, մյուսը՝ հայ... Ու կրկին աղաղակում էին բանտերի ու դատարանների քարերը, նաև՝ «Եռաբլուրի»։ Իսկ մենք՝ կրկին հանցավոր...»։ Աղբյուրը` Վահե Սարգսյան |
«Պետքարտուղարությանը կոչ եմ անում Մագնիտսկու ակտ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ». Դինա Տիտուս
5102:1236 ժամ ջուր չի լինի Արարատի մարզում
10700:48«Ադրբեջանը պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»․ «Ամնեսթի ինթերնեյշնլ»
120Երեկ, 22:58«Արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ»․ Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
122Երեկ, 21:49«Տեսնես մի օր մենք ճապոնացիների պես կարգապահ կլինե՞նք»․ Լևոն Ազիզյան
137Երեկ, 21:28«Կրկին դավադիր փոսեր՝ «դատավարություններ» Բաքվում և Երևանում»․ Վահե Սարգսյան
135Երեկ, 20:36«Թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն (լուսանկար)
121Երեկ, 19:48«Բաքվի դատախազությունը հանցագործություն է համարում Արցախի գոյությունը»․ Մեսրոպ Առաքելյան
155Երեկ, 19:12