«Ռուս-իրանական համաձայնագրով կողմերը պայմանավորվածություն չունեն ռազմական փոխօգնության մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 229 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 18:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Շատ ուշադրության է արժանացել ռուս-իրանական պայմանագրի այն դրույթը, որտեղ նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը չպետք է ագրեսիայի շարունակությանը նպաստող որևէ ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերի ագրեսորին, և պետք է նպաստի նրան, որ ի հայտ եկած տարաձայնությունները կարգավորվեն ՄԱԿ Կանոնադրության և այլ միջազգային նորմերի հիման վրա: Շատերի մոտ է առաջացել հարց, թե ինչու՞ կողմերը չեն պայմանավորվել ռազմական փոխօգնության մասին, եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, այլ արձանագրում են, որ մյուս կողմը չի օգնի ագրեսորին: Այդ հարցը տեղին կլիներ, եթե խոսքը լիներ երկրների միջև ռազմավարական դաշնակցության մասին պայմանագրին: Ռուսաստանը և Իրանը Մոսկվայում ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր: Ռազմական փոխօգնությունը կատեգորիա է, որը գործնական առումով բնորոշ է ռազմավարական դաշնակցությանը: Եվ, թերևս ևս մի առանձնահատկություն: Այդօրինակ փոխօգնության պայմանավորվածությունը, թերևս, կիրառական է, երբ կողմերի միջև կա էական տարբերություն միջազգային դերի, տրամաչափի, բնույթի իմաստով: Կասեմ մի բան, որը գուցե հնչի տարօրինակ, սակայն ռազմական փոխօգնության պայմանագիրը, մեծ հաշվով, ենթադրում է ինչ-որ իմաստով «անհավասարություն»: Այլ կերպ ասած, այդօրինակ պայմանագրեր սովորաբար կնքում են կողմերը, որոնցից գերազանցապես մեկին է պետք մյուսի փոխօգնությունը, որովհետև այդ մեկը համարում է, որ ինքը միայնակ ի վիճակի չէ պաշտպանվել ռիսկերի ու մարտահրավերների այն շրջանակում, որն ունի: Հիմա, եկեք դիտարկենք, ո՞վ ի վիճակի չէ պաշտպանվել միայնակ՝ Ռուսաստա՞նը, թե՞ Իրանը: Երկուսն էլ ի զորու են միայնակ դիմագրավել իրենց անվտանգության մարտահրավերներին, և գլխավորը՝ նրանք երկուսն էլ աշխարհաքաղաքական հավակնոտ դերակատարներ են, հետևաբար նրանց համար «ռազմական փոխօգնության» հանգամանքը նույնիսկ կարող է դիտվել այսպես ասած՝ թուլության արձանագրում: Մինչդեռ, ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման նպատակներից մեկը՝ ամրություն ցույց տալն է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
