Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դրսից ու ներսից քանդում են մեր պետությունը, դեմն առնող չկա»․ Ոսկան Սարգսյան

«Դրսից ու ներսից քանդում են մեր պետությունը, դեմն առնող չկա»․ Ոսկան Սարգսյան
119
Երեկ, 17:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում հիմա նորաձև է հայրենիքն ուրանալը, հողերը հանձնելը, իսկական հերոսներից, ազգային արժեքներից հրաժարվելը, կեղծ արժեքներ հռչակելը, սուտ, հնարավորի թեմաներ շրջանառության մեջ դնելը, բնակչությանը տուգանքի մատերիալ դարձնելը, պետբյուջեն ու ստացած մեծ վարկերը թալանելը։ Հայաստանը նախկինում էլ ղեկավարվել է դրսից, սակայն երբեք այդ ղեկավարումն այսքան մեծ չափերի չի հասել, այսքան բացահայտ չի եղել, այսքան կործանարար չի եղել Հայաստանի պետականության համար։ Ամենավատն այն է, որ ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ստեղծված ծանր իրավիճակի, առավել ևս՝ դրանից դուրս գալու համար։ Դրսից ու ներսից քանդում են մեր պետությունը, և դրա դեմն առնող չկա։ Քաղաքական պոռնիկների շքահանդես է։ Հայաստանը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած աշխարհում առաջին երկիրն է, սակայն Հայաստանի բնակիչների գերակշիռ մեծամասնության համար հիմա աստվածը փողն է, իրենց քրիստոնյա համարողների մեծ մասը պատվիրանները կատարելու, դրանցով առաջնորդվելու փոխարեն եկեղեցում մոմ է վառում, տարբեր առիթներով մատաղ անում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան