Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
121
Երեկ, 19:48

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հաղորդագրություն, որում նշված է․ «Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում։

Թրաֆիքինգի ցուցիչների մասին տեղեկացված լինելը կարող է բարձրացնել Ձեր իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմոնորշվել խնդրահարույց իրավիճակներում։

Ստորև ներկայացված են մի քանի հարցեր, որոնք Ձեզ կօգնեն հետամուտ լինել ստացված ահազանգերին՝

Ցանկության դեպքում կարո՞ղ եք դադարեցնել աշխատանքային պայմանագիրը։

Ձեզ վիրավորել կամ սպառնացե՞լ են, երբ փորձել եք հեռանալ։

Արդյոք սպառնացե՞լ են Ձեր ընտանիքին։

Դուք ապրու՞մ եք Ձեր գործատուի հետ։

Արդյոք պա՞րտք եք Ձեր գործատուին։

Ձեր անձնագիր/անձը հաստատող փաստաթուղթը Ձեզ մո՞տ է: Եթե ոչ, ապա ո՞վ է այն վերցրել»։