«Բաքվում նախատեսվում է մեծ քարոզչական շոու․ փորձելու են կորզել կեղծ հայտարարություններ»․ Կարեն Միրզոյան
![]() 260 Կիրակի, 19 հունվարի, 2025 թ., 01:42 «Ադրբեջանի համար դա փորձ է դատարանի առջև կանգնեցնելու ամբողջ հայ ժողովրդին, անկախության սերնդին, մեր պետականությունը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության մեկնարկին։ «Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է «Նյուրնբերգյան դատավարություն» կազմակերպելու ուղղությամբ, այդ ընթացքում Արցախի ու Հայաստանի նկատմամբ անհիմն բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվելու, նախատեսվում է մեծ քարոզչական շոու։ Մենք որքանո՞վ ենք պատրաստ ոչ միայն հակադարձելու, այլ նաև այդ թույնի, այդ ստերի տարածման ալիքին ներքուստ դիմադրելու։ Ակնհայտ է, որ երկար ժամանակ մեկուսացման մեջ գտնվող մարդկանցից փորձելու են կորզել հայտարարություններ՝ հայ ժողովրդի դեմ օգտագործելու համար։ Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունն այդ առումով շատ կարևոր էր»։ Միրզոյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակն առաջին հերթին ՀՀ իշխանությունների տարօրինակ կեցվածքի հետևանք է։ «Տարօրինակ էր, որ նույն պայմաններում գտնվող մի շարք գործիչներ հեշտությամբ կարողացան դուրս գալ Արցախից, իսկ մյուսները հայտնվեցին Բաքվի բանտերում»,- նշեց Միրզոյանը՝ նկատելով՝ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից հստակ քայլեր չձեռնարկվեցին՝ ուղղված եթե ոչ այդ մարդկանց ազատագրմանը, ապա գոնե նրանց վիճակի մեղմացմանը»։ Հղում անելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին՝ ԱՀ ԱԳ նախկին նախարարը նշեց․ «Ակնհայտ է մեկ փաստ․ Փաշինյանը ոսկե շանս է Ադրբեջանի և ադրբեջանցիների համար, և պետք է ամեն ինչ անեն նրա իշխանությունը երկարաձգելու համար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
