«ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությամբ՝ ՀՀ-ն տապալում է հարաբերությունները Իրանի և ՌԴ-ի հետ». Էդգար Ղազարյան
![]() 271 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 23:36 «ԱՄՆ-ի հետ ստորագրված կանոնադրությունը, բացի պրոպագանդիստական, քարոզչական նպատակից, որը և օգտագործվում է, ուրիշ ֆունկցիոնալ ոչ մի իմաստ և բովանդակություն չունի»,-«168»-ի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը: Ղազարյանի խոսքով՝ չեն կարող երկու պետություններ միմյանց հետ ունենալ ռազմավարական գործակցություն, երբ այդ պետությունների ղեկավարները պաշտոնական երկկողմ հանդիպում երբևէ չեն ունեցել: «ՀՀ-ն այդ կանոնադրությամբ վերջնականապես տապալում է իր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, որոնք և՛ անվտանգային առումով, և՛ տնտեսական-քաղաքական զարգացման իմաստով կարող էին նպաստավոր լինել ՀՀ-ի համար»,- նշեց Ղազարյանը՝ նաև ընդգծելով, որ ՀՀ-ն դրանով ավելի է թուլացնում իր անվտանգային համակարգը, երկիրը դարձնում է առավել խոցելի՝ ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
