«Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան
![]() 259 Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 12:48 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «2021թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։ Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դ-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով։ Վառ վկայությունը «Արցախ» բառն արտասանելու համար դե-ֆակտո վարչապետի խոսնակի ներողություն խնդրելը։ Էս ամենը քաջածանոթ է մեզ՝ մասնագետներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
