«Դա մեր հայրենիքը չի», «ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենի՞քը չէր»․ բանավեճ՝ Վահե Ղալումյանի և լրագրողի միջև
![]() 235 Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 13:12 «Էդ կարգի հատումներ չկան, որ ծառերը պրծնեն»,- անդրադառնալով Տավուշում լայնածավալ ծառահատումների մասին տարածվող լուրերին՝ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավր Վահե Ղալումյանը։ Նա նաև հերքեց այն լուրերը, թե եղբոր և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև այդ թեմայի շուրջ ծեծկռտուք է եղել։ Պատգամավորին զայրացրեցին լրագրողների այն դիտարկումները, թե Փաշինյանը մարզպետներից դժգոհ է, գուցե նաև եղբայրը sms ստանա կամ գուցե Հայկ Ղալումյանը պատասխանատվությունից ազատվի՝ Կիրանցում Փաշինյանին մատուցած ծառայությունների դիմաց․ «Ի՞նչ ծառայություններ»,- հարցրեց Վահե Ղալումյանը՝ նշելով, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ընթացքում և դրանից հետո մարզպետն իր պարտականությունն է կատարել, ոչ թե ծառայություն է մատուցել։ «Հայրենիքի սահմանները նեղացնելը մարզպետի պարտականությո՞ւնն է»,- շարունակեց լրագրողը։ «Դա մեր հայրենիքը չի, եթե ձերն ա, գնացեք պահեք»,- պատասխանեց պատգամավորը։ «Ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենի՞քը չէր»,- նկատեց լրագրողը, որի ի պատասխան պատգամավորն ասաց, որ լրագրողը պարզապես հայրենիքի մասին պատկերացում չունի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
