ԵՀ-ն հայտնել է, որ ռուսական գազը շարունակում է հոսել Եվրոպա

Եվրոհանձնաժողովը (ԵՀ) աշխատում է ռուսական բոլոր հանածո վառելիքներից հրաժարվելու ծրագրի վրա, սակայն Ռուսաստանից գազը շարունակում է հոսել Եվրոպա՝ չնայած ԵՄ-ի ջանքերին, և Բրյուսելը ցանկանում է վերջ դնել դրան, ասել է ԵՀ-ի խոսնակ Աննա-Կաիսա Իտկոնենը։
«Հանձնաժողովը կներկայացնի ռուսական հանածո վառելիքներից Եվրոմիության ամբողջական անջատման ծրագիր կամ ճանապարհային քարտեզ»,- երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղարը։
Իտկոնենի խոսքով՝ ԵՄ-ն արդեն իսկ զգալի միջոցներ է ձեռնարկել «ռուսական հանածո վառելիքից ազատվելու համար», իսկ «ռուսական գազի ներմուծումը զգալիորեն կրճատվել է»։ «Մենք դադարեցրել ենք ռուսական ածխի բոլոր ներմուծումները, կրճատել ենք ռուսական նավթի մատակարարումների մեծ մասը, ինչպես նաև կրճատել ենք ռուսական գազի երկու երրորդը», - ասել է ԵՀ-ի ներկայացուցիչը:
Իտկոնենը նշել է, որ «չնայած այս նշանակալի արդյունքներին, ռուսական գազը դեռևս առկա է եվրոպական շուկայում, և մենք կնախընտրեինք, որ այդպես չլիներ»։ «Եվ սա այն հարցերից մեկն է, որը ներառված է ճանապարհային քարտեզում, որը կներկայացվի առաջիկա շաբաթներին»,- հավելել է նա։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
317Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
206Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
162Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69722.10.2026, 02:06