ՔՊ-ն որոշել է ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
![]() 158 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ: Վերջինս ՔՊ կուսակցության անդամ էր, բայց հանուն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու՝ դուրս է եկել ՔՊ-ից: Ալեքսանդր Սիրունյանը նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի փաստաբանն է եղել: Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրգործի նյութերի՝ նա 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Սիմոնյանն այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ էր: Իսկ Լենա Նազարյանի շահերը Սիրունյանը ներկայացնում էր այլ գործով. պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ դատարան էր դիմել՝ պարտադրելու Լենա Նազարյանին ներողություն խնդրել վիրավորանքի համար, փաստաբանը դարձյալ Սիրունյանն էր: Նա 3 աստիճանի բոլոր դատարաններում պարտվեց Լենա Նազարյանի հետ և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրեց. սակայն Սիրունյանն ու իր վստահորդ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը դեռ չեն տվել փոխհատուցումը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
