«Սիրուն բառակույտի փոխարեն ասեք՝ ժողովո՛ւրդ, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են». Արման Ղազարյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում ասաց, որ 2012-ից սկսած կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել գույքահարկը: «Սկսած 2021-ից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել: Նախագծով փորձում ենք ֆիքսել, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ, ու այն եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում ենք այն տույժերը, որոնք պետք է հաշվարկվեին քաղաքացիների վրա ու զրոյացման խնդիրը տարածում ենք 2021-ից սկսած՝ գույքահարկի բազաների վրա»,- ասաց նա: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն իր ելույթում հակադարձեց. «Մեծ առոգանությամբ խոսվում է, որ սա լավարկող նորմ է. բացարձակ էդպես չէ: Նախորդ անգամ այդպես էլ չկարողացաք հիմնավորել՝ դրանց ո՞ր մասն է եղել քաղաքացիների մեղքով, ո՞րը՝ պատկան մարմինների: Եթե պետությունը սխալ է հաշվարկել, պետության պարտականությունն է, պարտավոր է տույժ-տուգանքը հանել: Պարզ ասեք՝ ժողովո՛ւրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են՝ ինչպես հիմա, մինչև 2026-ի ավարտը»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
37218.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
38618.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
30917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
31117.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
35916.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
36116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
29816.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
29016.09.2026, 13:18