Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան

«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան
66
Այսօր, 01:30

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասնավոր կարծիք․
Ինչպե՞ս ապահովել դատական իշխանության անկախությունը։ Կոնկրետ գործերին չմիջամտելով ու դատական իշխանության անկախության սահմանադրական «կարմիր գծերի» վրա կանգնելով, դատական ապօրինություններն ու անգրագիտությունները վեր հանելով և հետևանքները վերացնելով, իրավունքի «ջահերին», հատկապես փորձառու, պետականորեն փայփայելով ու առաջ տանելով, նրանց անկախ մտածողությունը չբռնաբարելով, համարձակ ու հիմնարար իրավունք պաշտպանող դատական ակտերի ընդունումը խրախուսելով։
Ինչպե՞ս կարելի է բարձրացնել դատարանների հեղինակությունը՝ դատական ակտերի պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը իրապես ստուգելով, անմեղության կանխավարկածը, հումանիզմը, մրցակցությունն ու իրավահավասարությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով իրական և շոշափելի դարձնելով, որը մեկ բառով կոչվում է արդարադատություն։
Ովքե՞ր կարող են դա ապահովել։ Փաստաբանական համայնքում և ակադեմիական շջանակներում հեղինակություն ունեցող և վստահություն վայելող դատավորները, որոնք թվով շատ չեն, բայց եթե նրանք իրենց տեղը գտնեն վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, մեծ ծառայություն կմատուցեն բարձրագույն իշխանությանը, որովհետև վերջինիս «կընծայեն» արձանագրված հաջողությունները՝ որպես իշխանության ճիշտ քաղաքականության արդյունք կապիտալացնելու հնարավորություն»: