«Զեղծարար Փաշինյանն իր ուղերձով ձեռնոց նետեց հայոց հայրենասիրությանն ու անկախ լինելու կամքին». Նարինե Դիլբարյան
![]() 109 Երեկ, 23:54 ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավարտին է մոտենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման բացառիկ օրը, որն իմ սերնդի, իմ ավագների ու կրտսերների, երկնքից մեզ հետևող մեր պապերի, Բելին հաղթած Հայկի ու մնացյալ նախնիների հպարտության ու ազգային իղձերի իրականացման փառահեղ օրն էր։ 35 տարի է անցել այդ հզոր օրվանից, բայց հայկական ժամանակն իր շավղից դուրս է եկել, երկրի հակառակ կողմից եկած Նիկոլ Փաշինյանն իր գաղափարաբանությամբ եկել է մեր անկախության ձեռքբերումները եղծելու և մեզ նվաստացնելու։ Այսօր իր ուղերձով ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը ձեռնոց նետեց հայոց հայրենասիրությանն ու անկախ լինելու աներեր կամքին արտառոց մի պնդումով․ «Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին եւ արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետեւողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման եւ սառը պատերազմի մեկնարկի միջավայրում»։ Եղծարար Փաշինյանի պնդմամբ, հայերը կարծես հայրենասիրությունից զուրկ էին, և ԽՍՀՄ-ը 1950 թվականից ինչ-որ անհեթեթ հայրենասիրության մոդել է սերմանել՝ գրքերով, պիեսներով, ֆիլմերով, որի պատճառով մեր հայրենի հողը մեզնից խլած, 1,5 մլն արևմտահայությանը ցեղասպանության ենթարկած Թուրքիայի և վերջինիս կողմից բոլշևիկների միջոցով ստեղծված Ադրբեջան կեղծապետության հետ հայերը չեն կամեցել բարեկամ դառնալ, իսկ ինքը, ինչպես խոստովանեց, 2020 թվականի 44-օրյա հանցագործ պատերազմի ժամանակ զիջումների չի գնացել, այսինքն՝ ազատագրված տարածքների վերադարձի, բայց Քաշաթաղի ու Քարվաճառի միջանցքների պահպանմամբ հաշտության գնալու լավրովյան ծրագիրը մերժել է, որպեսզի իրականացնի իր առջև դրված նպատակը՝ մերձենա, երկխոսի թյուրքական պետությունների հետ, հայոց բազամահազար կյանքերի գնով զիջի պահանջվող բոլոր հայկական տարածնքները։ Ահավադիկ նիկոլյան խաղաղության ու հայկական պատմական արժեքներին, անկախ պետականության շահերին բացարձակ հակասող հայրենասիրության մոդելը․ մարդը հայրենիքը սիրելով է հանձնել, անկախությունն ու խաղաղությունը սիրելով մեր զինվորներին մահվան է ուղարկել։ Ու հիմա պատրաստվում է Թուքիայի ու Ադրբեջանի ճնշմամբ Սահմանադրություն փոխել, հրաժարվել մեր Անկախության հռչակագրից՝ խաղաղություն բերել։ Մահ ու ավեր բերողներից ինչ խաղաղության պետք է սպասել, ինքնին բարդ է պատկերացնել։ Ակնհայտ է, որ Փաշինյանն իհարկե մոռացել է, որ 60-ական թվականներին ՀԽՍՀ-ում հզոր պայքար էր ծավալվում Ցեղասպանության ճանաչման, Հայ դատի, թուրքերի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի խնդրի բարձրացման համար, որն ավարտվեց հաջողությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վեր խոյացմամբ, հայոց պատմության և աշխարհագրության, գրականության ու մայրենիի դասագրքերում պատմական ճշմարտության վերականգնումով։ Ստեղծվել ու գործում էր Ազգային միացյալ կուսակցությունը՝ ԱՄԿ-ն։ Հենց այս պայքարի ոգով հասունացած սերունդներն էլ բարձրացրին արցախյան պայքարը՝ վերամիավորելու Արցախը Հայաստանին, առաջիններից եղան, որ դուրս եկան ԽՍՀՄ կազմից, հաղթեցին թշնամուն․․․ Թերևս այս հայրենասիրությունն էլ խանգարում է Փաշինյանին, դրա համար աղավաղում է մեր դասագրքերը՝ թյուրք-ադրբեջանական ներկայացնելով ողջ պատմությունն ու աշխարհագրությունը, և դեռ խոսում է ԽՍՀՄ-ի մոդելների քննադատությունից, երբ ինքն է բոլշևիկյան մոդելներով փորձում եղծել անկախությունը։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
«Կա՛մ չգիտի, կա՛մ չի ցանկանում հայտնել՝ 2020թ․ պատերազմում Տավուշի մարզի քանի բնակիչ է զոհվել»․ Ոսկան Սարգսյան
4603:12«Քաղաքական դասն ու ժողովուրդը պետք է համարժեք արձագանքեն՝ ճնշում բանեցնելով իշխանության վրա»․ «ՀայաՔվե»
13302:12«Հայոց ցեղասպանության հարցն ինչպես մտավ 1990-ի Անկախության հռչակագիր»․ Թաթուլ Հակոբյան
4901:12«Նիկոլ Փաշինյանը սեփական հանցագործության մասին հաղորդում է տվել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5900:42««Ուղերձը» նախընտրական քարոզչության ագրեսիվ մեկնարկն էր՝ հասարակությանը պատերազմով շանտաժի ենթարկելու համար»․ Արման Աբովյան
6200:36«Այս բախտորոշ պահին ինչո՞ւ է պետության առաջին ղեկավարը հրահրում ղարաբաղցիներին դուրս գալ փողոց». Արայիկ Հարությունյան
16700:06«Զեղծարար Փաշինյանն իր ուղերձով ձեռնոց նետեց հայոց հայրենասիրությանն ու անկախ լինելու կամքին». Նարինե Դիլբարյան
108Երեկ, 23:54«Քաղաքականության մեջ հույսը պայուսակ բաժանելու վրա դնողներն արժանանում են տուկի թել բաժանողների ճակատագրին». Դավիթ Խուդաթյան
60Երեկ, 23:24