«Հայաստան-Վրաստան ճանապարհի որևէ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ»․ Գառնիկ Դանիելյան

Ինչպես հայտնի է, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ըստ հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության, պետք է վերսկսվի Տավուշի մարզից։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Հայաստան-Վրաստան միջպետական Մ4 ճանապարհի որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա՞, թե՞ ոչ։
«Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում և ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը»,- պատասխանեց Մհեր Գրիգորյանը
«Որևէ մեկը ձեր պատասխանից բան հասկացա՞վ։ Հարցս կոնկրետ էր։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՞ ոչ»,- ասաց Դանիելյանը։
«Պայմանավորվածությունները հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ»,- նշեց Գրիգորյանը՝ հորդորելով Դանիելյանին հնչեցնել, թե նման տեղեկատվություն որտեղի՞ց նրան։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
297Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
135Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
152Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
166Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
126Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
248Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
131Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
119Երեկ, 13:12