Կոշում բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով
![]() 221 Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ., 23:00 Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոշ համայնքից «Գագաթային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել զորակոչիկ, Արագածոտնի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիս Վ․-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 2 քաղաքացի՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 41-ամյա Նվեր Բ․-ն և 24-ամյա Մայիս Ա․-ն։ Պարզվել է նաև, որ հունվարի 19-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Կոշ համայնքի 1-ին փողոցում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 57-ամյա Գևորգ Շ․-ի, նրա որդու, 35-ամյա Վաչագան Շ․-ի և եղբայրներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Արթուր Հ․-ի, Նվեր Բ․-ի միջև, այնուհետև հունվարի 20-ին ժամը 02։00-ի սահմաններում վիճաբանությունը շարունակվել է Կոշ համայնքի 6-րդ փողոցում Նվեր Բ․-ի, Արթուր Հ․-ի, Վաչագան Շ․-ի, Ավետիս Վ․-ի և Մայիս Ա․-ի միջև, որի ընթացքում Նվեր Բ․-ն, Ավետիս Վ․-ն և Մայիս Ա․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ, ինչպես նաև կոտրել են Վաչագան Շ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի դիմային և կողային ապակիները: |
«Պարզվում է՝ դեպքը եղել է վերգետնյա տեղափոխության ժամանակ»․ Հակոբ Ճաղարյան
311:12«Ժողովո՛ւրդ ջան, տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ սա նոնսենս է»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5310:48«Միգուցե հիմա՞ դադարեցվեն վտանգավոր ցուցադրական թռիչքները»․ Հակոբ Ճաղարյան
6310:06«Կիրակնօրյա առավոտը՝ Երևանում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7809:24Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim
19500:18Բլոգեր Արսեն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
253Երեկ, 23:30«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
94Երեկ, 22:18