Որքա՞ն գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
![]() 175 Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային պայմանագիր ունեցած բոլոր անձինք պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, որը ոչ միայն դժվար է, այլև ծախսատար է քաղաքացու, և շահութաբեր՝ պետության համար։ 20-21 օրում նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։ Սակայն եթե նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակ ունեք, ապա վճարումները կատարվում են հետեւյալ չափով՝ * 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար, * 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար, Հարկ է նշել, որ նույնականացման քարտ տպող մեկ սարք կա Հայաստանում, որը, ինչպես նախկինում է փորձը ցույց տվել, տարվա մի մասն աշխատում է, մյուս ժամանակ խափանված է։ Ստացվում է, որ վաղուց ներդրված համակարգը, որն արդեն պետք է կայունություն ունենար, սովորական քաղաքացու գլխին դարձել է պատուհաս։ Հաջորդիվ պետք է ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է լինելու մոտենալ հեռախոսային օպերատորներից մեկի գրասենյակ։ Եթե ձեր SIM քարտը նոր չէ, ապա պետք է վճարեք 500 դրամ՝ էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար։ Վճարեցինք 500 դրամ։ Հաջորդիվ անհրաժեշտ է վճարել 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Վճարվեց ևս 3000 դրամ։ Ստացվում է, որ մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալներով՝ 2024 թ. հոկտեմբերին աշխատողների թիվը Հայաստանում կազմում է 785,195 մարդ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ նշել է, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700,000 քաղաքացի: Եթե 700 հազարը բազմապատկենք 6 հազար 500 դրամի, ապա կստացվի 4 մլրդ 550 մլն դրամ՝ գրեթե 11,6 միլոն ԱՄՆ դոլար։ Եթե հաշվի առնենք այն գործոնը, որ հեռախոսային օպերատորին տրվող 500 դրամը եւ Ekeng համակարգին վճարվող 3000 դրամը հարկվում են հենց այդ կառույցներից, այս թիվը կարող է փոփոխության ենթարկվել։ Հաշվարկներն արված են բաց աղբյուրներում տեղադրված տեղեկատվության հիման վրա, որոնք չեն ներառում վճարումների ընթացքում տերմինալների կողմից պահվող միջնորդավճարը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Պարզվում է՝ դեպքը եղել է վերգետնյա տեղափոխության ժամանակ»․ Հակոբ Ճաղարյան
311:12«Ժողովո՛ւրդ ջան, տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ սա նոնսենս է»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5310:48«Միգուցե հիմա՞ դադարեցվեն վտանգավոր ցուցադրական թռիչքները»․ Հակոբ Ճաղարյան
6310:06«Կիրակնօրյա առավոտը՝ Երևանում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7809:24Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim
19500:18Բլոգեր Արսեն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
253Երեկ, 23:30«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
94Երեկ, 22:18