Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել

1256
Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 09:36
Թուրքիայի Բոլու քաղաքի փոխքաղաքապետը և հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալը ձերբակալվել են հյուրանոցներից մեկում հունվարի 21-ին բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
Նա նշել է, որ հետաքննության շրջանակներում 11 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետը, Բոլուի հրշեջ ծառայության փոխտնօրենը, հյուրանոցի սեփականատերը, ընկերության գլխավոր տնօրենը և հյուրանոցի տնօրենը։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Բոլու նահանգի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում։ Շենքը գտնվում է լեռան վրա, ինչը դժվարացրել է հրշեջների աշխատանքը։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 76-ի։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
10119:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
187Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
232Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
433Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
453Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
203Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
547Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
504Երեկ, 11:01