«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() 121 Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 10:24 Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Գործով անցնող անձինք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյան այսօր ներկայացել են նիստին: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետձգվել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի նիստին ներկա չգտնվելու պատճառով: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի՝ Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: |
«Պարզվում է՝ դեպքը եղել է վերգետնյա տեղափոխության ժամանակ»․ Հակոբ Ճաղարյան
311:12«Ժողովո՛ւրդ ջան, տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ սա նոնսենս է»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5310:48«Միգուցե հիմա՞ դադարեցվեն վտանգավոր ցուցադրական թռիչքները»․ Հակոբ Ճաղարյան
6310:06«Կիրակնօրյա առավոտը՝ Երևանում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7809:24Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim
19500:18Բլոգեր Արսեն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
253Երեկ, 23:30«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
94Երեկ, 22:18