«Եթե ՌԴ-ի «օքեյ»-ը չլինի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամերի կյանք կունենա»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշում է․ «Մեր տեղական լիբերալ ֆաշիստները՝ սորոսի վաստակները անընդհատ հանրությանը խաբում էին, գրում էին, որ հեսա Ռուսաստանը քանդվում է, Ուկրաինան ՆԱՏՕ է մտնելու, պարզվեց, որ անամոթաբար խաբել են, իրենք դրա համար վճարվել են Արևմուտքից․․․
Ինչպես սորոսի վաստակները, այնպես էլ մեր իշխանավորները, ջուրը չտեսած՝ վազում էին դեպի Արևմուտք, հիշեցնեմ՝ Արևմուտքը մեզ համար Թուրքիան է, Ամերիկան չէ, և Հայաստանում ովքեր ասում են՝ մենք արևմտամետ ենք, իրականում թուրքամետ են։
Հայաստանում, կապված Վրաստանի ընտրությունների և Թրմափի ընտրությունների հետ, բացվել է իշխանափոխության աշխարհաքաղաքական պատուհան, և դա ամրապնդվում է Թրամփի գործնական քայլով, որով կանգնեցնում է ուկրաինական ճակատը․․․ Այս պահի դրությամբ, երբ որոշում է կայացվել, որ Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ․․․, այն տարածքներում, որտեղ Ռուսաստանն իր ազդեցությունը թուլացրել էր, հիմա ամրապնդում է։ Հիմա ազդեցությունների վերականգնման, բաշխման, միգուցե նաև մեծ աշխարհաքաղաքական առևտրի փուլ է։ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր նախկին դիրքերը։
Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղաքական պատուհան Նիկոլ Փաշինյանից հրաժարվելու համար։ Փաշինյանը չափազանց վարկաբեկված է, որպեսզի ՌԴ ազդեցության գոտում՝ Հայաստանում ղեկավար լինի։ Նիկոլ Փաշինյանի անունը կապված է բոլոր պարտությունների, զոհերի, զիջումների, կապիտուլյացիայի հետ։ Եթե Ռուսաստանը վերցնի Նիկոլ Փաշինյանի «պատրոնաժը», այսինքն՝ ՌԴ-ն շարունակի հովանավորել՝ իշխանության պահել Փաշինյանին, դա կանդրադառնա ռուսաֆոբիայի վրա, իսկ ռուսաֆոբիան Հայաստանում ռեկորդային մեծ է, դա ուղիղ կապված է Փաշինյանի, ազգությամբ հայ «պրիդուռըկների», քաղաքական ավանտյուրիստների հետ․․․ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության միայն այն դեպքում, եթե նրան հովանավորի և իշխանության պահի Ռուսաստանը։ Եթե ՌԴ-ի «օքեյ»-ը չլինի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամերի կյանք կարող է ունենալ․․․»։

«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
1213:54
«Սամվել Կարապետյանը կալանավորվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ցուցում տվեց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
3913:18
«Ես ձեռնպահ եմ մնում Փաշազադեին «Ալյոշկա» անվանելուց»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4113:00
«Մի՛ կռվեք Արարատ սարի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4912:48
«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5212:42
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4812:36
«Շարունակելու ենք աշխատել Հարավային Կովկասում մեր ռազմավարական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»․ ԱՄՆ ներկայացուցիչ
13312:28
«Ինչո՞ւ հայկական կողմի հակափաստարկները չեն ազդում Ադրբեջանի վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»․ հարց՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
6112:24