«Թողեք ժողովուրդը պատասխանի՝ ուզո՞ւմ է ԵՄ-ի հետ լինել, թե՞ ոչ»․ Վահրամ Աթանեսյան
![]() 241 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 17:09 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ վերպետական կառույցներին անդամակցության հարցը որոշվում է հան-րա-քվե-ով: Առանց ժողովրդի կամքը հարցնելու երկիրը խցկել են «թուրքական աշխարհ»՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, հիմա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նախաձեռնողներին ինչ պիտակ ասես՝ չեն կպցնում: Թե բա՝ գազը կթանկանա, ցորեն չենք ստանա: Ռուսաստանը դռնեդուռ ընկած՝ գազի գնորդ է փնտրում և ավելի ցածր գին է առաջարկում, քան Հայաստանին: Ռուսաստանը Ղազախստանի հետ ցորենի «պատերազմ» է սկսել: Ի՞նչ եք էս ժողովրդին ցնորամիտ վախեր ներշնչում: ԵԱՏՄ մտնելիս նրա կամքը հարցրե՞լ եք: Ասում են՝ «Եվրամիությունում մեզ չեն սպասում, հերթի մեջ չկանք»: Իսկ բերված օրինագիծն ընդամենը այն մասին է, որ պետք է Հայաստանի ժողովրդի կամքը պարզել՝ ուզու՞մ է Եվրամիության հետ լինել, թե՞ ոչ: Թողեք ժողովուրդը պատասխանի էդ հարցին: Դա իշխանության տիրոջ անկապտելի իրավունքն է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
