Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ադրբեջանը փորձելու է լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը փորձելու է լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը»․ Տիգրան Աբրահամյան
173
Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 10:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը՝ դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն:
Այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում՝ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր:
Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը՝ Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից:
Սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է՝ երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից»։