«Քաղաքացու կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանվում տեխնիկական հնարքների կիրառմամբ». Արման Մելիքյան
![]() 254 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 19:36 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետությունը ներկայացված է գործող վարչակազմով, այնպես որ ՀՀ սովորական քաղաքացու տեսանկյունից խնդրի ընկալումն այնպիսին է, որ ոչ թե ինչ-որ մի վերացական պետական համակարգ է քաղաքացու գրպանի տերը դառնալու ձգտում դրսևորում, այլ կոնկրետ վարչապետ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական թիմն է մտնում այդ գրապանը։ Բայց ես անգամ այդ գրպանից հավելյալ գումար հանելու խնդիրը չէի համարի առաջնային։ Շատ ավելի վնասակար ու վտանգավոր է այն, որ քաղաքացու կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանվում նաև մարդուն ստորացնող, լրացուցիչ ծախսի տակ գցող տեխնիկական հնարքների կիրառմամբ։ Ներդրվող համակարգն, իմ կարծիքով, քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության երաշխիք չի ապահովում։ Մինչդեռ, պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
