«Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի Ցեղասպանության պատմությանը վերադառնալու կարիք». Էդմոն Մարուքյան
![]() 286 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 23:36 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են արդեն 34 երկրներ։ Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք, ինչը, սակայն, մինչ օրս հրաժարվում է անել։ Միևնույն ժամանակ, 2020-2023 թվականներին Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը․ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը։ Ավելին, ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը։ Հետևաբար, Անդրանիկ Քոչարյանի կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման, որն այսօր շարունակում է Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ դադարեցվի։ Այն ապապետական է, ապազգային և, վերջապես, հակահայկական»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
