«Զենք գնելը Արարատ լեռան, պատմական Հայաստանի հետ կապելը վտանգավոր, կեղծ դիսկուրս է»․ Ոսկան Սարգսյան
![]() 336 Կիրակի, 26 հունվարի, 2025 թ., 02:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը վտանգավոր, մոլորեցնող, կեղծ դիսկուս է բացել: Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ասածը կարդալիս (նայելու, լսելու համար նյարդերս չեն հերիքում) մտածում եմ, թե ո՞ւմ օրակարգն է ինքը ներկայացնում՝ դրսից իրեն թելադրվա՞ծ, թե՞ սեփական ուղեղի ոչ տրամաբանական արգասիքը։ Հայաստանի պաշտպանության համար զենք գնելը Արարատ լեռան, պատմական Հայաստանի հետ նրա կապելը վտանգավոր մոլորեցնող, կեղծ դիսկուրս է։ Զենք վաճառող երկրները սեփական շահն ունեն, պետք է աշխատել մեր և իրենց շահերի համադրման ուղղությամբ։ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տարիներ շարունակ Հայաստանին վաճառել և նվիրել են զենքեր, որոնք դեն նետելու ենթակա էին, պետք է դառնա քրեական վարույթ նախաձեռնելու հիմք, անպետք զենքերն ընդունած զինվորական պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե դա չարվի, կմտածեմ, որ ասվածը Նիկոլ Փաշինյանի հերթական անհիմն հայտարարությունն է։ Զենք գնելու ցանկություն ունեցողներն անաղմուկ կերպով այն անում են, դրա համար զանազան հնարներ գտնում, նման ցանկություն չունեցողները Նիկոլ Փաշինյանի նման մահանա են հնարում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
