Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայ պատմաբա՛ն, ցեղասպանագե՛տ, շարժվիր մասնագիտական պատիվդ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Հայ պատմաբա՛ն, ցեղասպանագե՛տ, շարժվիր մասնագիտական պատիվդ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
181
Երեկ, 16:48

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ պատմաբա՛ն, ցեղասպանագե՛տ, քո գործը ոչ ես, ոչ էլ որևէ այլ մեկը չպետք է անի: Էս երկիրը քիչ ռեսուրս չի ծախսել քո վրա, որ դառնաս ու կոչվես պատմաբան: Շարժվի տեղիցդ, շարժի միտքդ, կամքդ ու մասնագիտական պատիվդ էլ շարժի, եթե դրանից որևէ բան մնացել է:
Չորս տասնյակից ավել պետություն ու միջազգային կազմակերպություն Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է հստակ իմանալով ու պատկերացնելով իրողությունը և տվել դրան իրավական որակում չսպասելով, թե ոմն Փաշինյան, ինչն ինչպես է հասկանալու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:
Կամ մենք սրանց կամ սրանք մեզ:
Այլ լուծում չկա»։