«ՌԴ-ն Իրանին գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով»․ #FarsNews

3377
Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 09:24
Իրանը սպասում է ռուսական գազի մատակարարումների անհապաղ մեկնարկին՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հաղորդում է Fars News-ը։
Գործակալության տվյալներով՝ Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին հարցազրույցում հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ գրեթե բոլոր հարցերը լուծվել են, և եթե գնի շուրջ համաձայնության գան, գազի մատակարարման գործընթացը կսկսվի։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով Իրանին առաջին գազի մատակարարումները կարող են սկսվել 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։
Թեհրանն ու Մոսկվան նաև ստորագրել են գազի փոխադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18