Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Շվեյցարիայում գոյություն ունի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ». Սևան Ղազարյան

«Շվեյցարիայում գոյություն ունի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ». Սևան Ղազարյան
204
Երեկ, 20:00

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է. «Շվեյցարիայում գոյություն ունի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ.
2005 թ. Դողու Փերինչեք անունով մի թուրք գործիչ Շվեյցարիայում կասկածի տակ դրեց Հայոց Ցեղասպանության փաստը։ Շվեյցարական դատարանը այդ թուրք գործչին ենթարկեց ֆինանսական ու քրեական պատասխանատվության
2025 թ. ՆՓ անունով մի անհայտ ծագման գործիչ Շվեյցարիայում հայտատարեց, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Ըստ վերջին տվյալների՝ Շվեյցարիայի իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ներկայացվել։
Ըստ հավաստի աղբյուրների՝ ՆՓ անունով անհայտ ծագման այդ գործիչը մասնակցել է մարդկության դեմ մեկ այլ հանցագործության, երբ 120 հազար հայեր ենթարկվեցին բռնի տեղահանման և էթնիկ զտման, որի ընթացքում սույն անձը ի լուր աշխարհի հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։ ՆՓ անունով անհայտ ծագման գործիչը մինչ այդ արդեն հոգացել էր, որ 120 հազար անմեղ մարդիկ հայտնվեն ամբողջական շրջափակման մեջ, երբ «սցենարով գնացած» պատերազմից հետո, առանց մի կրակոցի ավելի քան 4220 քառակուսի կիլոմետր տարածք հանձնեց Ադրբեջանին, ներառյալ Լաչինն ու Քելբաջարը։
Հիմա հարց. արդյո՞ք արժե Հայաստանում վերականգնել մահապատիժը»:

Աղբյուրը`   Սևան Ղազարյան