ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել
![]() 300 Կիրակի, 26 հունվարի, 2025 թ., 21:54 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․ «Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։ Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից, Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման՝ ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։ Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։ Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ»։ Աղբյուրը` ՀՅԴ |
«Սևդալիզան ելույթ չի ունենալու»․ հայտարարություն
4709:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8508:18«Մի խավ կա, որ առավոտից-երեկո անծանոթ մարդկանց տեսանյութերի մեկնաբանություններում մտքի գոհարներ է շաղ տալիս». Վարդան Ոսկանյան
8502:06«Այն, որ երկիրը 7 տարի ղեկավարում է դավաճան, հեչ, ադրբեջանական արմատներով երգչուհին՝ մեջ». Տիգրան Աթանեսյան
10400:12«Մենք ապրում ենք Արևմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտը». ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան
127Երեկ, 23:30Անկարայում ձերբակալվել է Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության վարչության նախկին նախագահը
404Երեկ, 22:54«Ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմի սխալի պատճառով». Պավել Դուրով
228Երեկ, 22:36«Ալյասկայում Պուտինը Թրամփին վերադարձրեց իր ազդեցության տակ». Բոլթոն
194Երեկ, 22:06