«2018-ին զգուշացրել եմ` եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմելուն, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
208
Երեկ, 22:48
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս չզարմանալ Այո, ինչպես կարելի չզարմանալ, երբ իշխող կուսակցության ու դրա պարագլխի՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու տարատեսակ ողորմելի ճիգերն ու փորձերը ցասում ու բողոք են առաջացնում շատերի մոտ ու շատ շատերը մոռանում են, որ այս պատմությունը սկսվեց այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ու արդեն ծանրամարտիկ դարձած Արայիկ Հարությունյանը և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խուլիգանական ու փողոցայինին վայել վարքագիծ ցուցաբերելով ներխուժեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ ու մի բան էլ սպառնում էին իմ դեմ ոստիկաններ բերել։ Շատ սիրելի համաքաղաքացիներ, Ախր ո՞նց կարելի մոռանալ 2018 թ. հուլիսին տեղի ունեցած այդ դեպքից հետո արված իմ զգուշացումը, որը ստիպված կրկնում եմ յոթ տարի անց. «Եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է»։ Այս պատմության մեջ մի մոռացեք, թե ով է Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանը և ինչ ժխտողական ձևակերպումներով մտան ասպարեզ ու խցկվեցին Ծիծեռնակաբերդ։ Հենց սրանք են նիկոլական մտքերը մշակողներն ու Նիկոլի շուրթերով հրապարակ բերողները։ Յոթ տարի անընդմեջ գրում, խոսում ու ահազանգում էի Ծիծեռնակաբերդում բույն դրած ստահակների ու իրենց նպատակների մասին... Հիմա զարմանո՞ւմ եք, որ հասել ենք այդ հանգրվանին։ Ծիծեռնակաբերդն իմ սեփականությունը չի, որ պաշտպանում եմ այն, բայց յոթ տարի շարունակ թվարկում ու փաստեր եմ բերում բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործությունների մասին, տալիս եմ անուններ ու... Գրավոր զգուշացում եմ ուղարկել Մայր Աթոռին ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, կոչ անելով հեռու մնալ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի օրակարգերը Ծիծեռնակաբերդում սպասարկելուց։ Նույն կոչը արել եմ բազմաթիվ ընդդիմադիրների։ Ո՞ւ... Այս պատմության մեջ ինձ ավելի շատ զարմացնողը, ոչ թե Ծիծեռնակաբերդի հանդեպ անասնական վարքագիծ ցուցաբերելն է, այլ Նիկոլին ու Նիկոլի հանցագործ թիմակիցներին 2018-ին պաշտպանողների՝ մտահոգ դեմքերով քննադատություններն են։ Այս ապուշներին թվում է, թե իմ հիշողությունը կարճ է ու իրենց խոսքերն ու ելույթները մոռացվել են։ Ոչինչ չի մոռացվել, այնպես ինչպես չի մոռացվել Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի մի քանի գիտաշխատողների ստահակություններն ու «թավիշ» գովերգելը։ Այ սրանց մասին կխոսենք մոտ օրերս, անպայման կխոսենք»: