«Սիրիայում 2007-ին պեղումների ընթացքում բացվել է հայերի եղբայրական գերեզման». Միքայել Բադալյան
![]() 305 Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 01:36 Ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) քաղաքում՝ Թել Ֆահրիյա հնավայրում, 2007թ-ի ամռանը իրականացվեց դատահնագիտական արտաշիրիմում։ Արդյունքում բացվեց մի եղբայրական գերեզման, որտեղ, ըստ երևույթին, գտնվում էին հայերի աճյունների մասունքները, ովքեր մահացել էին մոտակա համակենտրոնացված ճամբարում՝ օսմանյան պաշտոնյաների կողմից հարկադիր տեղահանություններից հետո։ Այս մասունքների դատաբժշկական վերլուծության նպատակը գերեզմանում թաղվածների կենսաբանական նկարագրեր ստանալն էր: Արտաշիրիմման են ենթարկվել առնվազն 80 տարբեր տարիքային և սեռային դասակարգմամբ անձինք՝ պահպանված տարբեր կմախքային վիճակներով։ Եզրակացությունները տվեցին հետաքրքիր արդյունքներ, որոշ հաստատված պատմական ակնարկներ՝ միևնույն ժամանակ առաջ բերելով մի շարք բաց հարցեր: Ենթադրվում է, որ սա Հայոց ցեղասպանության հետազոտության մեջ իրականացված առաջին դատահնագիտական և մարդաբանական աշխատանքն է: 2009թ-ին Ռոքսանա Ֆերլլինիի և Ալեքսանդրա Մ․ Քրոֆտի կողմից նշանավոր Journal of Human Rights ամսագրում հրատարակվել է հոդված՝ նվիրված այս ուսումնասիրությանը»: Աղբյուրը` Միքայել Բադալյան |
«Սևդալիզան ելույթ չի ունենալու»․ հայտարարություն
4709:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8508:18«Մի խավ կա, որ առավոտից-երեկո անծանոթ մարդկանց տեսանյութերի մեկնաբանություններում մտքի գոհարներ է շաղ տալիս». Վարդան Ոսկանյան
8502:06«Այն, որ երկիրը 7 տարի ղեկավարում է դավաճան, հեչ, ադրբեջանական արմատներով երգչուհին՝ մեջ». Տիգրան Աթանեսյան
10400:12«Մենք ապրում ենք Արևմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտը». ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան
127Երեկ, 23:30Անկարայում ձերբակալվել է Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության վարչության նախկին նախագահը
404Երեկ, 22:54«Ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմի սխալի պատճառով». Պավել Դուրով
228Երեկ, 22:36«Ալյասկայում Պուտինը Թրամփին վերադարձրեց իր ազդեցության տակ». Բոլթոն
194Երեկ, 22:06