Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երկրում օրինական ձևով ծախսվող գումարների մեծ մասը հարկվում է». Կարեն Վրթանեսյան

«Երկրում օրինական ձևով ծախսվող գումարների մեծ մասը հարկվում է». Կարեն Վրթանեսյան
145
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 19:12

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի դեպ, դրսից ուղարկած գումարները հարկելու թեմայում մի կարևոր նրբություն էլ կա, որը հաշվի չի առնվում։
Նույնիսկ եթե ընդհանրապես չհարկվի այդ գումարը, մե՛կ է, այն ծախսելիս այդ գումարից ավելացված արժեքի հարկը հանվում է, այսինքն, իրականում երկրում օրինական ձևով ծախսվող գումարների մեծ մասը հարկվում է։
Ենթադրենք, ձեզ 100 եվրո են ուղարկել։
Այդ 100 եվրոյով ինչ ապրանք էլ խանութից գնեք, 16,7 եվրոյի ԱԱՀ-ն այդտեղից գնում է պետությանը։
Իսկ եթե ծխախոտ է, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային ըմպելիք ու էլի մի շարք ապրանքներ, ապա նաև ակցիզի գումարն է այդտեղից գնում հարկայինին։
Բնավ «հանաք» գումար չէ»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան