«Կա կոնսենսուս մինուս մեկ՝ Փաշինյանին հեռացնելու». Էդուարդ Շարմազանով
![]() 312 Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 20:42 «Նիկոլ Փաշինյանը բանկրոտ գործիչ է, քաղաքական բանկրոտ է»,- «Նյուզ»-ի եթերում փաստեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի ոչ մի հենարան, բացի թուրք-ադրբեջանականից. «Նույնիսկ իր ՔՊ-ում հասկանում են, որ ինքը Հայաստանը տանում է կործանման՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին ու անվտանգային քաղաքականությամբ»: Այն հարցին, թե «բանկրոտ ղեկավարին դժվա՞ր է հեռացնել, ինչո՞ւ չեք կարողանում միասնական ընդդիմությամբ հեռացնել», Շարմազանովը պատասխանեց. «Կհեռացնենք, 2025 թվականը շատ ծանր է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության, բայց նաև՝ Հայաստանի համար»: «Կա քաղաքական և հանրային կոնսենսուս՝ Փաշինյանին հեռացնելու հարցում: Կա մի խնդիր, որ այդ կոնսենսուսի տարբեր դերակատարները մի կողմ դնեն՝ սառեցնեն սեփական տարաձայնությունները և միավորվեն հայրենիքը Նիկոլ Փաշինյանից ազատագրելու գործում: Ակնհայտ է՝ կոնսենսուս -1 է. այլևս Փաշինյանը չունի հանրային աջակցություն»,- նշեց Շարմազանովը և հավելեց, որ բոլոր դերակատարները, ովքեր գիտակցում են, որ մեր տունը՝ Հայաստանը այրվում է, պետք է սառեցնեն իրենց ներքաղաքական տարաձայնությունները, միավորվեն, տունը այրողին հեռացնեն, կրակը հանգցնեն և նոր այդ տունը զրոյից սարքեն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
