«Համագործակցությունը և տրանսպորտային նախագծերն ի զորու են խթանել խաղաղությունը և կայունությունը». Դավիթ Կարապետյան
![]() 141 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 19:00 Հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում կայացած «Hinterland to High Streets: Connectivity, Commerce and Communities» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր խոսքում անդրադարձել է առևտրի և տրանսպորտի վրա տարածաշրջանային ճգնաժամերի ազդեցության հաղթահարման կարևորությանը՝ մատնանշելով հակամարտությունների բացասական ազդեցությունը տարածաշրջանների ենթակառուցվածքների և տնտեսությունների վրա: «Անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը և ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը առանցքային դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության համատեքստում։ Հայաստանը, տասնամյակներ շարունակ առերեսվելով և դիմակայելով աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերներին, հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տարածաշրջանային համագործակցությունը և տրանսպորտային նախագծերն ի զորու են հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը։ Աղբյուրը` ՀՀ Արտաքին գործերի նախարարություն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
