«Ուղևորատոմսի գնագոյացման մեջ նիկոլն ու խառնամբոխը 150 դրամի մարժ են ունեցել». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի տգետ խառնամբոխը, բացի կատարյալ տգետ լինելուց, նաև կատարյալ ցինիկ ու անպատասխանատու է։ Տրանսպորտի ուղեվարձը նախ բարձրացնում են՝ հասցնելով 300 դրամի, ապա ժողովրդի բարձրացրած ալիքից վախենալով՝ իջեցնում 150 դրամի։ Մկան ուղեղով պաթոլոգիկ ինքնահավան քաղաքապետիկն այդ կապակցությամբ վերամբարձ տոնով միայն փորձում է բացատրել, թե լսել են մարդկանց բողոքներն ու քննադատությունները ու այդ պատճառով իջեցրել գինը։ Նման բացատրություն տալով՝ նա, սակայն, ցինիկաբար լռում է ամենակարևոր հարցում․ այդ ինչպե՞ս եղավ, որ այն իրավիճակում, երբ ուղետոմսը բարձրացնում էին 300%-ով, դա բացատրում էին ավտոպարկի վրա կատարած ծախսերով, հարմարավետ ենթակառուցվածքների անհրաժեշտությամբ և այլն։ Սակայն, պարզվում է հնարավոր էր 50%-ով բարձրացնել ուղեվարձը, և դա որևէ կապ չունենա ինքնարժեքի հետ։ Հարց է ծագում՝ 150 դրամի տարբերությունը ո՞ւմ համար էր նախատեսված։ Ուղևորատոմսի գնագոյացման մեջ, պարզվում է, նիկոլն ու խառնամբոխը 150 դրամի մարժ են ունեցել։ Երևի մտածում են նախկինների կոռումպացվածությանը պետք է անգամներով անցնեն, այլապես իրենց քիչ է մնացել, հիմա ինչ քերեն, դա է մնալու, քանզի շուտով իրենք չքանալու են։
Գավառական շուստրիներին թվում է, թե ուղևորատոմսի նոր հաստատված գնի՝ 150 դրամի մեջ, բնակչությունն անձամբ իրենց համար նախատեսված մարժան չի տեսնելու ու վճարելու է։ Մնում է ասենք՝ կատարյալ տգետ, ցինիկ ու անպատասխանատու խառնամբո՛խ, ինչքան քերես՝ այնքան քերթվելու ես»։

Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
25404.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
64202.06.2026, 18:34
«Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի». Արտյոմ Կարապետյան
48029.05.2026, 16:06
«Երբ երկրումդ չկա կարգապահություն, չպետք է զարմանալ այսպիսի վարորդների վրա»․ Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
51427.05.2026, 14:42
«Այդ 6 բալը գարաժից մինչև առաջին խաչմերուկ կսպառվի». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
52327.05.2026, 12:06
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց»․ Վահե Գրիգորյան
51127.05.2026, 10:48
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ
86821.05.2026, 21:00
Վարորդներին համատարած տուգնում են. «Ժողովուրդ»
113516.05.2026, 09:00