«Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները հուսահատություն և պառակտում են սերմանում»․ Ոսկան Սարգսյան
![]() 211 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 17:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1992-1994 թվականների պատերազմում պարտվելուց հետո Ադրբեջանի իշխանությունը ամեն ինչ արեց հետագայում ռևանշի հասնելու համար։ Աբուլֆազ Էլչիբեյին, Իլհամ Ալիևին կարող են մեղադրել պատերազմում պարտության, բայց ոչ ոք նրանց չի մեղադրում պայմանավորված պատերազմ վարելու, դավաճանության համար։ Պատերազմում պարտությունից հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հերոսական պատմություններ ձոնել ադրբեջանցի զինծառայողների (մեծամասամբ զոհված) կատարած սխրագործությունների մասին։ Այս կերպ Ադրբեջանի իշխանությունը բարձրացնում էր բնակչության ոգին։ Ինչ են հիմա անում Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Լրիվ հակառակը՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը դուրս չգա պարտությունից, կոտրվի ժողովրդի ոգին, հուսահատություն և պառակտում են սերմանում։ Նրանք այդ ամենը փաթեթավորում են խաղաղության խաչմերուկի, խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի սին, փուչ ծածկույթով։ Ես կարող եմ ենթադրել, որ նրանք դա անում են Ադրբեջանի ու Թուրքիայի հանձնարարությամբ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
