«Ադրբեջանական պետական լրատվամիջոցը ներկայացրել է «Զանգեզուր» կոչվող ԱԹՍ-ն»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 252 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 15:30 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության հակահայկական էությունը, հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ։ Օրինակ, երեկ իրենց պետական լրատվամիջոցը ներկայացնում էր իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին "Iti qovan", այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։ Նշեմ նաև, որ «Զանգեզուր»-ը դա հայկական ծագման բառ է․ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։ Ուստի սա ևս մեկ ապացույց է, որ մինչ մեզ փորձում են «համոզել», որ հանկարծ Արարատին չնայենք, մեր հակառակորդը ռեալ, գետնի վրա աշխատում է մեր դեմ՝ բոլոր ճակատներով» Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
