ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
![]() 227 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 18:13 Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների և հանձնառությունների կատարման հանձնաժողովի մոնթորիգի արդյունքների հիման վրա ընդունված բանձևում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող հայ բանտարկյալներին։ Ադրբեջանի առնչությամբ, հղում անելով իր 2527 (2024թ) բանաձևին, Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակի հետագա վատթարացմամբ։ Այն շարունակում է անհանգստացած մնալ քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության այլ քննադատների նկատմամբ շարունակվող ճնշումներով: Վեհաժողովը կոչ է արել իշխանություններին դադարեցնել պատասխան հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով: Այն կոչ է անում իշխանություններին փոփոխել «Քաղաքական կուսակցությունների մասին», «Լրատվամիջոցների մասին» օրենքները և հասարակական կազմակերպություններին վերաբերող համապատասխան օրենսդրությունը։ Վեհաժողովը նաև խստորեն ափսոսում է, որ տեղի իշխանությունները հրաժարվել են համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) հետ և կոչ է անում նրանց առանց հապաղելու վերսկսել իր համագործակցությունն այս մարմնի հետ: Ավելին, Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը 2024 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի հրավիրել ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությանը։ Ընդգծվել է, որ, ըստ միջազգային դիտորդների, այս ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցել են խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների ներքո։ Այն նաև խստորեն դատապարտել և անընդունելի է համարել այն փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը «անցանկալի անձիք» է հայտարարել վեհաժողովի 76 անդամներին, ովքեր կողմ են քվեարկել 2527 (2024) բանաձևին։ Բանաձևում կոչ է արվել իշխանություններին անհապաղ չեղարկել այս արգելքը և կառուցողական երկխոսության մեջ մտնել Եվրոպայի խորհրդի մարմինների՝ մասնավորապես Նախարարների կոմիտեի, Գլխավոր քարտուղարի և հենց Վեհաժողովի հետ բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Վեհաժողովը նաև ընդգծել է, որ շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ներկայացուցիչների և ներկայումս Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վիճակին՝ վերահաստատելով իր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել այդ մարդկանց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
